Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրենը նոր քաղաքական ուժ է հիմնում
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իրական հայացք» հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ և Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն Էդգար Առաքելյանն իր ընկերների և համախոհների հետ հիմնում է նոր քաղաքական ուժ:
Ի սկզբանե այն հանդես կգա հասարակական-քաղաքական շարժման ձևաչափով, ապա կդառնա կուսակցություն: Արդեն տեղի են ունեցել վերջին կազմակերպչական աշխատանքները, հանրապետության գրեթե բոլոր մարզերում կան պատասխանատուներ, ձևավորվել են ակտիվիստների խմբեր: Մենք կապվեցինք Էդգար Առաքելյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ անուն, նպատակներ և գաղափարախոսություն կունենա նոր ուժը, սակայն նա հրաժարվեց մանրամասներ հայտնելուց և խոստացավ, որ առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի այդ մասին»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: