Հայաստանը բաժանենք երեք մասի՝ հյուսիս, հարավ և Երևան. Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկում է Հայաստանի ընտրական գոտիները բաժանել երեք մասի՝ հյուսիսի, հարավի և Երևանի: Այս մասին հայտարարեց Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցող Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային քննարկման ժամանակ:
«Պայմանական՝ Հայաստանը բաժանվում են երեք մասի՝ հյուսիս, հարավ և Երևան: Տարածքային ցուցակները կազմել այդ սկզբունքով: Այս սկզբունքը կնվազեցնի շանսերը, ռեսուրսների պայքարը, ինչի մասին խոսվում է»,- ասաց Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանը ևս երեք տարբերակ է առաջարկեց: Դրանցից մեկն այն է, որ ընտրողն ընտրում է կուսակցություն, իսկ կուսակցության վերնախավն ինքն է որոշում, թե ովքե՛ր են մանդատ ստանում:
Երրորդ տարբերակը, ըստ Հարությունյանի, այն է, երբ կուսակցությունը ներկայացնում է իր թեկնածուներին տեղերում:
Հարությունյանի կարծիքով, սակայն, ամենահաջողված տարբերակն այն է, երբ լինում է երկու ցուցակ, քաղաքացին ընտրում է թե՛ անձին, թե՛ կուսակցությունը: Սակայն ի տարբերություն նախորդ ընտրակարգի՝ այս անգամ անձի ստացած ձայնը չի գնում կուսակցությանը: