Կողբի 1-ին փողոցում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Մնացական Ռ.-ն՝ «որովայնի շրջանի թափածածկող վերք» ախտորոշմամբ, եւ 2000 թ. ծնված Հարություն Ռ.-ն՝ «աջ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ. նրանք հայտնել են, որ իրենց բակում դանակահարվել են: