Երևանի քաղաքապետարանի պահանջով դատարանը սնանկ է ճանաչել Հայկ Արագածի Ախոյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Հայկ Արագածի Ախոյանին: Խոսքը ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի որդու մասին է:
Հայկ Ախոյանը լինելով գույքահարկ վճարող, չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում կրտսեր Ախոյանի՝ քաղաքապետարանին ունեցած պարտքը կազմում 11 մլն 206 հազար դրամ, որից պարտքը՝ 788 հազար դրամ, իսկ տույժը՝ 417 հազար դրամ:
Բայց այս գումարը ամիսների ընթացքում աճել է՝ կազմելով ավելի քան 1.7 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանի հունիսի 28-ի որոշմամբ՝ Հայկ Արագածի Ախոյանը սնանկ է ճանաչվել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նրա հայրը ևս սնանկ ճանաչվեց»:
Մանրամասն ՝ թերթի այսօրվա համարում: