Ժամանակն է վերականգնելու Հրազդանի երբեմնի հռչակը. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հրազդանի քաղաքապետի կին ԺՊ-ին
«Տարիներ շարունակ Հրազդան քաղաքը կարիք է ունեցել հոգատարության. ժամանակն է վերականգնելու նրա երբեմնի հռչակը։
Այսօր ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ներկայությամբ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեցի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։
Լիահույս եմ, որ ստանձնելով այս բարդ և պատասխանատու գործը, նա իր բոլոր արժանիքները կօգտագործի Հրազդան քաղաքին նոր շունչ և փոփոխություններ հաղորդելու, քաղաքական նոր մշակույթի ներդրմամբ այն առաջիկա ընտրություններին պատշաճ նախապատրաստելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: