Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 35 RG 689 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 34 VF 667 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը նույնպես մահացել է։
Այս պահին դեպքի վայրում տեղազննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապե կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների, վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ այստեղ: