Հայտնի է Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացածի ինքնությունը
Հայտնի է այսօր՝ հուլիսի 16-ին, Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացածի ինքնությունը:
Նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մահացածը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանն էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր փլուզվել էր Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքի՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճակատային հատվածի քիվը, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 2 վիրավոր: