Այն կուսակցությունները, որոնք օլիգարխիա են ներկայացնում՝ ընտրությունները կլինեն էլի փողի ընտրություններ. ի՞նչ է առաջարկում Անի Զախարյանը
«Երկրում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, ու անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- այս մասին այսօր կառավարությունում ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կուսակցությունների ներկայացուցիչների հետ ԸՕ փոփոխությունների թեմայով քննարկման ժամանակ ասել է «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:
«Մենք գտնում ենք, որ ժողովրդավարութան սկզբունքներից մեկն այն է, որ բոլոր կուսակցությունները պետք է հավասարազոր իրավունք ունենան մասնակցել ընտրություններին։ Եթե մենք ընտրագրավի բարձր շեմ ենք սահմանում, մենք այդ դեպքում սկզբունք ենք դնում այն, որ կարող են մասնակցել ընտրություններին այն կուսակցությունները, որոնք օլիգարխիա են ներկայացնում, ովքեր բիզնեսի հետ կապված են, ու այդտեղ ընտրությունները կլինեն էլի փողի ընտրություններ, ոչ՝ գաղափարների։ Մենք առաջարկում ենք արմատապես կրճատել այդ ընտրագրավի շեմը»,- նշել է Զախարյանը։
Դ. Իոաննիսյանն ասաց, որ, եթե ընտագրավ չլինի կամ լինի շատ ցածր, ապա առաջադրված դաշինքների և կուսակցությունների թիվը շատ մեծ կլինի, իսկ պետությունը տրամադրում է ռեսուրսներ առաջադրվող ուժերին, ու, եթե ընտրագրավի գումարը շատ ցածր լինի, ռիսկեր կլինեն։