«Սասնա Ծռեր»-ից Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց
Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ազատ է արձակվել:
Պաշտպան Արա Ղարագյոզյանի խոսքով. «Արարատ Խանդոյանը, ով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 6ամիս ազատազրկման, ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի»
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից, ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվել էր մեղավոր և 2017 թվականի հունիսի 27-ին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման: