Սվիտալսկին՝ Հայաստանին հատկացված դրամաշնորհների մասին
«Եվրամիությունն ամենախիստն է եղել մեր սեփական գումարների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման ուղղությամբ ,և մեր սեփական հակակոռուպցիոն միջոցներով բացահայտվեցին հափշակության դեպքեր 30 ծրագրերով, տարվեց հետաքննություն և մենք՝ Եվրամիությունը, բացահայտեց այս հափշտակության դեպքերը»,- անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ-ի կողմից հատկացված դրամաշնորհներին՝ նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին։
«Մենք հանրային և թափանցիկ ենք դրանց մասին հաղորդումներում։ Մենք երբևէ չենք թաքցրել, որ մեր ծրագրեից մի քանիսը և գումարների մի մասը հափշտակվել է»,- նշեց նա:
Անդրադառնալով հակակոռուպցիոն գործիքակազմին՝ Պյոտր Սվիտալսկին նշեց. «Անկախ հակակառուպցիոն հանձնաժողովի ստեղծվել է Եվրամիության աջակցությամբ։ Ազդարարի պաշտպանության օրենսդրությունն այն է, ինչը պնդեց Եվրամիությունը։ Այդ հանձնաժողովը գործում էր նախորդ Կառավարությանը կից և Կառավարությունը փորձում էր մեզ ասել, որ իրենք կարող են իրականացնել այդ աշխատանքները, մենք դա չընդունեցինք, քանի որ չէինք հավատում, որ իրենք անկախ են և շատ հստակ դրա մասին խոսեցինք»:
Դեսպանը նշեց. Եվրամիության կողմից Հայաստանին տրվող աջակցությունը մինչև 2020թ.-ը կազմելու է 100-ից 160 մլն եվրո, ինչը որոշվել էր դեռևս մինչև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը. «Այս գումարն արդեն իսկ ներառում է 25 տոկոս ավելացում: Բայց սա դեռևս ամենը չէ, ինչ Հայաստանը կարող է ստանալ ու իրացնել, կան նաև այլ ուղիներ, որոնք մենք օգտագործում ենք»: ԵՄ-ն հետամուտ է լինելու, որպեսզի այդ գումարները հատկացվեն արժեքավոր ծրագրերի: