ԵՄ դեսպանը Պյոտր Սվիտալսկին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր հայաստանյան գործընկերներից, որոնք պետք է քննարկենք ու առաջ տանենք»,- հուլիսի 16 - ին հրավիրած սուլիսում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց՝ իրենք պատրաստ են փոխել գաղափարները, բայց հայկական կողմից քայլեր պետք է տեսնեն:
«Մեր հարաբերությունների իրավական ու քաղաքական հիքմը համապարփակ համաձայնագիրն է ու գործընկերության փաստաթուղթը: Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը պետք է ավելի ուժեղացվեն, ցույց տան նոր որակ, մեզ անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ: Ի՞նչ կուզենք, որ փոխվի մեր քաղաքականության մեջ, կոնկրետ: Այս հարաբերությունների քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթություններ կոչվող փաստաթղթով, որ բանակցվել էր նախքան ապրիլյան իրադրաձությունները: Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունը գուցե կարող է ունենալ նոր գաղափարներ այն մասին, թե ինչպես կարելի է փոխել այս փաստաթուղթը, և մենք պատրաստ ենք քննարկել դա»:
Դեսպանի խոսքով, այն, ինչ այս փուլում իրենք լսում են հայկական կողմից, հետևյալն է՝ Եվրամիության հայկական քաղաքականության մեջ փոփոխություն չկա:
«Իսկ դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը: Դա այն էր, ինչ պարոն վարչապետն ասաց: Իսկ եթե ավելի լուրջ ասենք, մեզ պետք են կոնկրետ գաղափարներ ու ակնկալիքներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք»:
ԵՄ դեսպանն ասաց, որ Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումն իրենք ավելացնում են 25 տոկոսով: “Ավելացումը շատ լուրջ և շատ մեծ է։ ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դրամատուն է, և մենք տրամադրում ենք ողջ արտաքին աջակցության 50 տոկոսը: Ես կարծում եմ՝ սա այն է, ինչը հայերը գնահատում են: Այն դեպքերում, երբ մյուս գործընկերները նվազեցնում են զարգացմանն ուղղված հատկացումները, ԵՄ-ն մեծացնում է»