Մենք հանձնառու ենք վճռական օգնություն ցուցաբերել հաջորդ ընտրություններին. Սվիտալսկի
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ պատրաստ են օգնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Իհարկե, ԸՕ շուրջ քննարկումների և մեր աջակցության առնչությամբ հայկական կողմն է իր ինքնիշխան որոշումը կայացնելու։ Մենք հանձնառու ենք վճռական օգնություն ցուցաբերել հաջորդ ընտրություններին։ Սպասում ենք ներքին քննարկումների արդյունքներին»,–նշեց նա։
Սվիտալսկին շեշտեց՝ իրենց համար էլ հեշտ չէ, բայց վճռական են տրված խոստումները կատարել. «Մեզ համար ևս հեշտ չէ։ Մենք հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունները հեռու չեն, մենք ևս պետք է հավաքենք ֆինանսական այդ օգնությունը՝ հաշվի առնելով որ մենք աշխատում ենք ժամանակատար գործընթացներով, բայց մենք վճռական ենք կատարել ԵՄ պաշտոնյաների կողմից տրված խոստումները»։