Բակո Սահակյանը ներկա է գտնվել Քռասնի գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը
Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին նախագծի իրականացման համար:
Բակո Սահակյանը խորհրդանշական է համարել, որ համայնքային կենտրոնը կրում է բարերար Հակոբ Բաղդասարյանի անունը, ով մշտապես սատարել է Արցախին, մասնակցել մեր երկրի շենացման ու զարգացման գործին և ողջունել արարողությանը ներկա բարերարի այրիին ու զավակներին:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից: