Այս պահին սա լուծարվող ավագանի է և մենք ստանձնել ենք պատասխանատվություն. Զարուհի Փոստանջյան
Արտահերթ ընթացակարգ է տեղի ունենում, իսկ մենք, որպես քաղաքական ուժ, բոլոր արտահերթ գործընթացներին մասնակից ենք լինելու, մասնավորապես ես, որպես քաղաքապետի թեկնածու: Հհուլիսի 16-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Այս պահին սա լուծարվող ավագանի է և մենք ստանձնել ենք պատասխանատվություն, որ ամեն ինչ տեղի ունենա օրենքով և իրավական ընթացակարգերով»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօր մենք չունենք այնպիսի սահմանադիր օրենքներ, որոնք կկարողանանք ապահովել արդար, թափանցիկ ընտրություններ. «Գաղտնիք չէ, որ նույն ԿԸՀ-ն և նույն ընտրական համակարգն է գործելու:
Հետևաբար ճիշտ կլիներ այդ ամենը շտկեինք, նոր սկսեինք մեր արտահերթ ընտրությունները: Քանի դեռ դա տեղի չեն ունեցել, մեր քաղաքացիներն իրավունք ունեն ներկայացված լինել իմ միջոցով: Դա նաև նրանց հորդորն է: Դրա համար ես ներկայացնում եմ երևանցիներին»,-հայտարարեց նա: