Եվրամիությունը քննարկում է շենգենյան վիզաների սահմանային կոդեքսի վերանայման հարցը. Պյոտր Սվիտալսկի
Եվրամիությունը քննարկում է շենգենյան վիզաների սահմանային կոդեքսի վերանայման և լրամշակման հարցը:
Այս մասին հուլիսի 16 -ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Որոշում դեռևս կայացված չէ։ Կա առաջարկ, որի շուրջ էլ քննարկումներ են ծավալվում։ Առաջարկը պետք է ներդաշնակեցվի ԵՄ հանձնաժողովի դիրքորոշման հետ։ ԵՄ-ն ունի 6 ամիս՝ դիրքորոշումը արտահայտելու համար։ Սա արվում է այն պատճառով, որ կա ուժեղ միգրացիոն ճնշում, և կարծում եմ, որ բոլորը հասկանում են, որ եվրոպացիները փորձում են պաշտպանել իրենց սահմանները, վերահսկել մարդկանց շարժը։ Հայաստանն օգտվում է վիզայի դյուրացման ռեժիմից, հետևաբար Հայաստանի մասով փոփոխություն չի լինի, չեն փոխվի նաև վճարումները»։
Ըստ դեսպանի` Հայաստանի համար վիզայի դյուրացման հանգամանքը չի փոխվի։