Խորխե Սամպաոլին լքել է զբաղեցրած պաշտոնը
Արգետինայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է.
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին լքել է զբաղեցրած պաշտոնը:Կողմերը եկել են ընդհանուր հայտարարի ու խզել պայմանագիրը: Թիմը լքում է նաև Սամպաոլիի մարզչական շտաբը:
Որպես փոխհատուցում մարզիչը կստանա 2 մլն եվրո գումար` 20 մլն եվրոյի փոխարեն, որը նշված է եղել պայմանագրում: