Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ - ի հետ
Մարդու իրավունքների պաշտպան՝ Ռուբեն Մելիքյանը Facebook - ի իր էջում գրել է.
«Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»