Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը չի արտագաղթել. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հերոսի հորը
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները չեն մեկնել արտագնա աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով օգտատերերից մեկի հրապարակած տեղեկությանը, թե հերոսի ծնողները ծանր սոցիալական պայմանների պատճառով մեկնել են ՌԴ աշխատելու:
Վարչապետը հավելել է, որ հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է հերոսի հորը, զրուցել Ռոբերտի մասին: «Ես նրան խնդրել եմ պատմել Ռոբերտի մասին, շատ հուզիչ հանդիպում ենք ունեցել, դա անձնական հանդիպում է եղել, այդ պատճառով տեղեկատվություն չի եղել: Բացի Ռոբերտի հայրն էլ, ես որքան հասկացա, չէր ցանկանում, որ այդ պահին տեղեկատվություն տրվի այս մասին:
Ռոբերտի կերպարը առաջին իսկ օրվանից ինձ հուզել է, նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը դեռ Ռոբերտի զորակոչվելուց առաջ երկար ժամանակ ապրել է ՌԴ-ում, նա էլ է ապրել այնտեղ, ապա եկել է, զորակոչվել բանակ: «Ես խոսակցության սկզբում էլ ասել եմ, որ մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ նրանք չապրեն Հայաստանում: