Որևէ մեկը բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով ՀՀ-ում հարցեր չի լուծելու. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ ասաց. «Ես ապշել էի, որ Ջերմուկ իմ այցիցի հետո մարդիկ կային, որ կանգնել տեսախցիկների առջեւ հայտարարում էին՝ զենքով կխփենք, կգյուլլենք. Ես ուզում եմ հայտարարել, որ Հայաստանում ոչ ոք չի կարող զենքով հարց լուծել»:
Նա նշեց, որ որքան տեղյակ է, ԱԱԾ-ն որոշակի միջոցառումներ է ձեռնարկել այդ հայտարարությունների հեղինակների նկատմամբ։
«Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը մեր սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի ու ասի՝ ես զենքով հարցեր կլուծեմ։ Զենքով Հայաստանում ոչ մեկը հարցեր չի լուծելու, սա հստակ է։ Որեւէ մեկը բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով ՀՀ-ում հարցեր չի լուծելու։ Սա ես ասում եմ որպես ՀՀ վարչապետ եւ ուզում եմ, որ մենք բոլորս սա ի գիտություն ընդունենք։ Հակառակ դեպքում էլ ինչի՞ համար էր այս հեղափոխությունը՚ Նա հորդորեց բոլորին մոռանալ հարաբերությունների այս մակադրակի մասին. «Ցանկացած այսպիսի հայտարարության հետեւելու է իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ։ Որեւէ մեկը չմտածի, որ այս հայտարարությունները կթողնենք անարձագանք»,-ընդգծեց Փաշինյանը։