Կադրային ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամաակ նշեց՝ պետք է արձանագրենք, որ դեռևս ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքը ընդունելու հիմքը կաշառք, ծանոթ ու մեջք ունենալն է։
Նրա խոսքով, այս ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. «Ես մի քննարկման ժամանակ հայտարարեցի, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք հեղափոխության կարեւոր փուլը, կադրային հեղափոխությունը, որն օգուտ կբերի հանրությանը»,-ասաց նա
Փաշինյանը նկատեց նաեւ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ամեն օր մտածի իր ունակությունները մակարդակը բարձրացնելու մասին. «Այսօր ժամանակակից աշխարհում շատ դժվար է աշխատանք գտնել մարդուն, ով 1-2 օտար լեզու չգիտի։ Այսօր կան մարդիկ, որոնք անգամ բուհն ավարտելով չգիտեմ օտար լեզուներ։ Մենք պետք է հասկանանք, որ աշխատանքի շուկայում պահանջներն անընդհատ մեծանում են»,- շեշտեց վարչապետը: