Կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ոստիկանության գործողություններից գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն հայտնել ենք, Վարչապետ Նիկոլ Փաշինյաը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է նաև Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակին:
Վարչապետը նշել է, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր հետևել վերջին միջադեպը, որ տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում, երբ խոչընդոտել էին Գարեգին Բ-ի տեղաշարժը, շատ ուշադիր գնահատել, եթե բողոքների գործողությունները գծեր են անցել, ապա պետք է հստակ արձագանք ստանա:
Նա նաև հավելել է, որ Վայոց ձորի գործողություններին հետևել է: «Անկեղծ ասած՝ ոստիկանության գործողություններից այդքան էլ գոհ չեմ, թե նրանք ինչ վիճակում էին, ինչ գործողություն էինք իրականացնում»,-նշեց Փաշինյանը:
Նա կրկին կոչ արեց հոգևորականներին հավաքվել, հակառակ դեպքում, ինչպես ինքը նշեց, եթե այդպես շարունակվի, ստիպված կլինեն ավելի մանրամասն զննել իրավիճակը: «Եվ մենք մի իքս պահի պիտի ստիպված կլինենք այդ հարցերին շատ կոնկրետ լուծումներով պատասխան տալ, բայց չեմ կարծում, որ հիմա այդպիսի իրավիճակ է»: