«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» գործունեությունից գոհ չենք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ նաև Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությանը՝ նշելով. «Այդքան էլ գոհ չենք»:
«Անկեղծ ասած ջրամատակարարման թեմայով մի քանի անգամ զբաղվելու առիթ ունեցել եմ և մի քանի անգամ ահազանգերի հիման վրա հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն այդ խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման լուրջ խնդիրներ կան:
«Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրները, մասնավորապես, Երևանում հաղթահարվել են, բայց ես տեղյակ եմ, որ այդպես չէ:
Ես հանդիպում ունեցա այդ ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ: Բավականին լուրջ խոսակցություն տեղի ունեցավ, և ես ասացի, որ բազմաթիվ վերապահումներ ունենք իրենց գործունեության վերաբերյալ, և ես հույս եմ հայտնել, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ կասկածի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ մատակարարվող ջրի ծավալում կորստի չափը մեծ է:
«Ես Երևանում, երբ տեսում եմ լեփ-լեցուն աղբամանները, հանձնարարում եմ զբաղվել, «Սանիթեքն» ու « Վեոլիա ջուրը» պետք է հասկանան, որ այդքան գոհ չենք իրենց գործունություններից»,- ասել է Փաշինյանը: