Եթե մարդիկ գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա. վարչապետը՝ Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ֆեյսբուքի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի պաշտպանություն Գարեգին Բ Ամենայն հայոց կոթողիկոսի հանդես եկող մի քանի հոգևորականների հայտարարություններ լսելիս նա ապշել եմ, որովհետև անում են հայտարարություններ, որոնք արվում են կրակի վրա յուղ լցնելու համար։
Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցու շուրջ դրսևորումներ են լինում, որոնք այնքան էլ հաճելի չեն. «Ես հանձնարարել եմ ոստիկանության ուսումնասիրել, մասնավորապես, Վայոց ձորում տեղի ունեցածը։ Եթե վեհափառի դեմ բողոքի գործողություններում գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետությունը չպետք է միջամտի ներեկեղեցական հարցերին։
Նա ընդգծեց, որ տեղի ունեցող մասշտաբներն ու բովանդակությունը առայժմ իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ներեկեղեցական խնդրի հետ գործ ունենք. «Դա չի դարձել հանրային, որ կառավարությունն արձագանքելու անհրաժեշտություն ունենա․ Ինչ խոսք, օրինականության պաշտպանության հարցում պետությունն իր անելիքը պետք է անի, մասնավորապես, ոստիկանությունը, որպեսզի մենք այստեղ չունենա քիրավիճակ, որ ՀՀ-ում հաստատված սիրո եւ համերաշխության մթնոլորտը այն էլ եկեղեցու հետ գործ ունեցող մարդկան կողմից խաթարվի։ Դուք գիտեք, որ ոստիկանությունը գործողություն իրականացնել է Մայր աթոռի տարածքներն ազատելու ուղղությամբ, բայց ես կոչ եմ անում հոգեւոր դասին հավաքվել ու քննարկել իրենց խնդիրները ու մեզ նման խնդիրների առջեւ չկանգնեցնել»,-հայտարարել է ՀՀ վարչապետը։