Վանաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և երկկողմանի փակել այն
Հուլիսի 15-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կամակատար» կոչվող մատուռի մոտակայքում գտնվող հանգստյան գոտու տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: