Վրաերթ Երևանում. հետիոտնը չթույլատրված հատվածով է փողոցն անցել
Այսօր, հուլիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանը իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Սա առաջին դեպքը չէ, որ որոշ վայ հետիոտների պատճառով վարորդները հայտնվում են նման իրավիճակներում, իսկ քաղաքակիրթ երկրներում նման դեպքերում մեղավորը հետիոտն է լինում: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում: