Ամասիայում կորած 7-ամյա աղջկան գտել են
Շիրակի մարզի Ամասիա գյուղում երեխա է կորել: Այսօր՝ հուլիսի 15-ին ժամը 14:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել (մոտ 7 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ աղբյուրից 1 կմ (դեպի հյուսիս) հեռավորության վրա գտել են աղջկան: