Իմ որդին պատրաստ է ծառայության, իսկ վարչապետի որդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չի լինելու. Դ. Տոնոյան. Tert.am
Անկախ այն հանգամանքից` երկրում քաղաքական փոփոխություններ կլինեին, թե ոչ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մեկնելու էր զինծառայության, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չի լինելու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե կան կարծիքներ, որ վարչապետի որդու՝ Արցախում ծառայելու հանգամանքը խոցելի կարող է դարձնել վարչապետի անձը, Դավիթ Տոնոյանը չհամաձայնեց:
«Դա այդպես չէ, իսկ առանձնահատուկ վերաբերմունքի մասին պետք չէ խոսել, նաև կողքը ծառայող երիտասարդի նկատմամբ անգամ փոքր խտրականության նշան չպետք է լինի: Հավասար են բոլորը»,-ասաց Տոնոյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: