Կարևոր է չկորցնել կանացիությունը. VARDA
VARDA-ն շարունակում է իր օգտատերերի հետ փիլիսոփայել:
Հայուհին Instagram-ում հրապարակել է իր մասնակցությամբ ֆոտոսեսիաներից մի լուսանկար:
Իր հրապարակամանը կից արված մեկնաբանությամբ VARDA-ն օգտատերեի ուշադրությունը հրավիրել է մի հարցի վրա, որն հետաքրքրում է և՛ իրեն, և՛ օգտատերերին:
«Շատ հաճախ ինձ հարցնում են ՝ ինչպե՞ս դառնալ կանացի, կարելի՞ է արդյոք այդ որակը զարգացնել մարդու մեջ: Ես կարծում եմ , որ կարեւոր է չկորցնել կանացիությունը, քանի որ մենք՝ աղջիկներս, ի ծնե օժտված ենք այդ հատկանիշով»,- մեկնաբանել է լուսանկարը հայուհին: