Հնարավոր է՝ Brexit-ը չկայանա. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ հնարավոր է՝ Brexit-ը չկայանա՝ օրենսդիրների կողմից ԵՄ-ից երկրի դուրս գալու իր ծրագրի խափանման փորձերի պատճառով՝ տեղեկացնում է Korrespondent.net-ը:
«Իմ ուղերձը երկրին պարզ է. մենք պետք է կենտրոնանանք մեր նպատակների վրա: Եթե մենք դա չանենք, կվտանգենք Brexit-ը»,- ասել է Մեյը:
Նա նաև նշել է‚ որ Մեծ Բրիտանիան կոշտ դիրքորոշում կորդեգրի ԵՄ-ի հետ հաջորդ բանակցություններում: