Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը՝ այսօր. ո՞ր հավաքականը կդառնա չեմպիոն
Այսօր Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը:
Միմյանց հետ կհանդիպեն Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները, որոնք դեռեւս պարտություն չեն կրել ընթացիկ մրցաշարում անցկացրած վեց խաղերում:
Ֆրանսիացիներն այսօր կարող են երկրորդ անգամ դառնալ աշխարհի չեմպիոն, իսկ ահա խորվաթները նման հնարավորություն ստացել են առաջին անգամ:
Բուքմեյքերական գրասենյակները հավատում են Ֆրանսիայի հավաքականի հաղթանակին՝ 1,95 գործակից՝ ընդդեմ Խորվաթիայի 4,75-ի:
Իսկ ահա ի՞նչ կարծիք ունեն այդ կապակցությամբ ֆուտբոլասերները, կարող ենք իմանալ մեր կողմից անցկացվող հարցման արդյունքերի օգնությամբ: Այն կավարտվի ժամը 18:00-ին, Ֆրանսիա – Խորվաթիա հանդիպումից մեկ ժամ առաջ: