Վանաձորում պայթյունի ձայն է լսվել. քաղաքի բազմաթիվ թաղամասեր մնացել են առանց լույսի
Վանաձորի «Տարոններ» թաղամասում րոպեներ առաջ պայթյունի ձայն է լսվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ ականատեսների պայթյունը գրանցվել է «Տարոն-2» թաղամասի հարևանությամբ գտնվող, սարի վրա տեղակայված բարձավոլտ էլեկտրասյուների վրա:
Պայթյունից անմիջապես հետո կրակի մեծ ալիք է բարձրացել և անհետացել:
Ներկայումս տարածքում հրդեհ չկա, սակայն «Տարոններ» և հարակից թաղամասերը հիմնականում հոսանքազրկված են: Աղբյուրի տեղեկություններով, բարձավոլտ էլեկտրասյուների վրա տեղի է ունեցել կարճ միացում:
Թաղամասի բնակիչները նշել են, որ տեղումների ժամանակ գրեթե միշտ նման իրավիճակ է արձանագրվում: Չնայած «Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները օպերատիվ են արձագանքում, սակայն նմանատիպ դեպքերում որոշ թաղամասեր 24 ժամից ավել մնում են առանց լույսի: