Ինչ է կատարվում Սևանա լճում. տեսչական մարմինն ուսումնասիրում է (տեսանյութ)
Շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: EcoNews.am-ի փոխանցմամբ, նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավեց բնասեր եւ բնապահպան հասարակության ուշադրությունը:
Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է Սեւանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին:
Այս երեւույթը հաճախ անվանում են լճի «ծաղկել», ինչը կարող է լինել մի շարք հանգամանքների հետեւանքով. ջրի մակարդակի իջեցում, եղանակային պայմաններ եւ այլն:
EcoNews.am-ը կապ է հաստատել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացրել են, որ տեսուչներն արդեն ուսումնասիրում են խնդիրը: