«Արսենալը» հաղթեց՝ 8:0, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
Լոնդոնի «Արսենալը» ստուգողական հանդիպում է անցկացրել Անգլիայի 5-րդ դիվիզիոնի «Բորեմ Վուդ» թիմի հետ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթել է 8:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Աչքի ընկել նաեւ Հենրիխ Մխիթարյանը, Ռեյս Նելսոնը, Ալեքսանդր Լյակազետը, Էդվարդ Նկետիան, Ժեֆ Ռեն-Ադելաիդը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:
Ստուգողական հանդիպում
«Բորեմ Վուդ» - «Արսենալ»՝ 0:8
Օբամեյանգ, 7, 9, 17, 11մ, Նելսոն, 35, Լյակազետ, 39, Նկետիա, 53, Ռեն-Ադելաիդ, 71, Մխիթարյան, 79