ՄԻՊ-ը արձագանքել է Գարեգին Բ-ի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու փաստին
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Վայոց Ձորի մարզում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ավտոմեքենան ցուցարարների կողմից շրջափակելու փաստին:
«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար»,-Facebook-ի իր էջում գրել է նա: