Վրաերթեր Երևանում և Աբովյանում. Տուժողներից մեկը 10-ամյա տղա է
Հուլիսի 13-ին ժամը 15.05-ին Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքում մի կին հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 13.00-ին Գավրիլ Թ․-ն, վարելով 35 CF 364 համարանիշներով հաշվառված «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 շենքի մոտ իրեն վրաերթի է ենթարկել և տեղափոխել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն:
Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հուլիսի 13-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Անդրանիկ Ղ․-ն վարելով 35 LD 332 հաշվառման համարանիշներով «Ֆորդ» ավտոմեքենան, Այգեձոր գյուղի վերջնամասում վրաերթի է ենթարկել 10-ամյա Ալեն Դ․-ին և իր մեքենայով տեղափոխել է «Այգեձորի առողջության կենտրոն»:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
...
Հուլիսի 13-ին ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Սիլվա Մ․-ին։ Արդյունքում վերջինս մարմնական վնասվածքով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Մեկնել է Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ՝ օպերատիվ խմբով։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտ: