Անչափահասը՝ մեքենայի ղեկին. «Նիվա»-ն շրջվել է 15-ամյա Արարատը հիվանդանոցում է
Հուլիսի 13-ին ժամը 14.00-ի սահմաններում, 15-ամյա Արարատ Մ․-ն, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի 35 PQ 274 համարանիշներով հաշվառված ավտոմեքենան, Վայք-Մարտիրոս ճանապարհի 15-րդ կիլոմետրին կորցրել է կառավարումը, կողաշրջվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ Արարատ .-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: