Տիգրան Ավինյանը լոնդոնյան կոնֆերանսում ներկայացրել է ՀՀ–ում բարեփոխումների օրակարգը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ելույթ է ունեցել Լոնդոնում՝ Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ «Հայերը ֆինանսական ոլորտում» խմբի կողմից կազմակերպած կոնֆերանսում։
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսել է «թավշյա» հեղափոխության արդյունքների, բարեփոխումների օրակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական առաջնահերթությունների, հայրենիք-սփյուռք կապի վերափոխման ու ամրապնդման անհրաժեշտության մասին։