Ռոնալդուի և խաղընկերների «հայկական. սանրվածքը. ինչպես է Նելսոն Ավետիսյանը կտրել համաշխարհային ֆուտբոլիստների մազերը
Մոսկվայում ապրող 26-ամյա վարսավիր Նելսոն Ավետիսյանը պատմել է այն մասին, թե ինչպես է Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին օրերին կտրել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների մազերը: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
Առաջին անգամ նա մարզիկների մազերը կտրել է 2015թ-ին: Նրանք բասկետբոլիստներ են եղել:
«Ծանոթանալիս Ռոնալդուն ինքը ձեռքս սեղմեց, անգլերենով ողջունեց և ժպտաց»,- հայտնել է Նելսոնը:
Ռոնալդուն ցանկացել է ուղղել կողքի մազերը և կոնտուր անել, ինչը դուր չի եկել վարսավիրին, քանի որ դա ստեղծագործելու հնարավորություն չի տվել: Սանրվածքն անելը տևել է 30-40 րոպե, որի ընթացքում ֆուտբոլիստն անընդհատ հեռախոսով խոսել է թիմակիցների հետ, գլուխը թեքել, սակայն վարսավիրը սիրտ չի արել նկատողություն անել համաշխարհային աստղին:
Նելսոն Ավետիսյանը կտել է հավաքականի 12 խաղացողների մազերը, և ամեն մեկի համար 100 եվրո թեյավճար է ստացել: