Քիմ Քարդաշյանը մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան Թրամփը մեկ տարում
Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարում։
Քարդաշյանը կարողանում է զարմացնել ոչ միայն իր բաց հագուստներով, այլև իր եկամուտներով։ Ամերիկյան STAT կայքի տվյալներով՝ Instagram-ի օգտահաշվում մեկ գրառում զետեղելու միջին արժեքը հասել է 500 հազար դոլարի, մինչդեռ ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 400 հազար դոլար։
Ըստ շշուկների՝ գրառումների համար նման արժեք է սահմանել նրա մայրը՝ Քրիս Ջենները, ով վերահսկում է սոցցանցերում իր դուստրերի բոլոր գրառումները։
STAT-ին հայտնի են դարձել Քիմի և Duchesnay USA բժշկական ընկերության միջև կնքված գործարքի մանրամասները։ Ընկերության ներկայացուցիչներն էլ հայտնել են գործարքի արժեքի մասին։ Աստղը կես միլիոն դոլար է ստացել դեղամիջոցի գովազդի համար, որը դուրս է գրվում դեղատոմսով և արդյունավետ է հղիության ժամանակ սրտխառնոցի դեպքում։