Օծանելիք՝ անապատի բույրով. Louis Vuitton-ի նոր գլուխգործոցը
Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը ներկայացրել է նոր՝ Ombre Nomade բույրը, որն տղամարդկանց համար նախատեսված օծանելիքի առաջին՝ Les Parfums Louis Vuittion հավաքածուում է։
Բույրի հեղինակը նորաձևության տան վարպետ Ժակ Կավալյե Բելթրյուն է։ Ըստ նրա՝ օծանելիքը պետք է անապատը հիշեցնի։ Այն 100 միլիլիտր տարողությամբ թափանցիկ սրվակով է, որը սև խցանով դեղատան սրվակ է հիշեցնում։
Նորույթը Louis Vuitton-ի խանութներում և նորաձևության տան կայքում պաշտոնապես վաճառքում կհայտնվի 2018-ի օգոստոսին։