Քիմը դստեր հետ գովազդում է նկարահանվել (լուսանկարներ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 5-ամյա դստեր՝ Նորթի և մոր՝ Քրիս Ջեների հետ նկարահանվել է Fendi ապրանքանիշի գովազդում, որը թողարկում է հագուստ, օծանելիք և տարբեր աքսեսուարներ։ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղերը համաձայնել են գովազդել ապրանքանիշի Peelaboo հավաքածուի պայուսակները։
Լոս Անջելեսի այգում Fendi-ի ներկայացուցիչները ֆոտոշարք են նկարահանել, որտեղ Քարդաշյան ընտանիքի անդամները հագել են ապրանքանիշի հագուստները և լուսանկարվել Peekaboo պայուսակների ֆոնին։
Քիմը լուսանկարներից մեկն իր միկրոբլոգում է հրապարակել։ Երկրպագուները հավաստել են, որ Նորթի շնորհիվ բրենդային աքսեսուարների վաճառքը միայն կմեծանա։