Գոմեսը Բիբերից վրեժխնդի՞ր է լինում. Սելենայի՝ նոր սիրավեպը (լուսանկարներ)
Սելենա Գոմեսը հանրությանն է ներկայացել նոր սիրելիի հետ՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ երգչուհու նախկին զուգընկեր Ջասթին Բիբերը նշանադրվել է Հեյլի Բոլդուինի հետ։ 25-ամյա երգչուհին գրավիչ տղամարդու հետ զբոսնել է Նյու Յորքում։
Սելենայի նոր զուգընկերը Քալեբ Սթիվենսն է՝ երգչուհու լավագույն ընկերուհու՝ Ռաքել Սթիվենսի եղբայրը։ Գոմեսին և նրա նոր զուգընկերոջն ավելի վաղ տեսել են միասին Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ, իսկ օրերս, երբ Սելենան ընկերների հետ զբոսանավում էր, երիտասարդը ևս ընկերակցել է նրանց։