Հանրապետական կուսակցության ղեկավար կազմը Բակո Սահակյանի մոտ էր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկցնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: