Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է սինգապուրյան գործիչների հեղինակավոր պատվիրակությունը (տեսանյութ)
Խորացնել հայ-սինգապուրյան հարաբերությունները‚ ամրացնել երկու երկրների տնտեսական կապը. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Սինգապուրից Հայաստան են ժամանել քաղաքական գործիչներից, կուսակցությունների ղեկավարներից, խորհրդարանի պատգամավորներից, իրավական‚ տնտեսական‚ ֆինանսական ոլորտների հայտնի փորձագետներից և պրոֆեսորներից բաղկացած 16 հոգանոց պատվիրակությունը: Հայաստանում վերջին իրադարձություններից հետո հեղինակավոր գործիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստան այցելելու, քաղաքական դաշտում ԲՀԿ-ի հետ գործակցության եզրեր նախանշելու և սեփական փորձով կիսվելու համար: Նրանք այցելել են տարբեր բիզնես ենթակառուցվածքներ, ուսումնասիրել ներդրումային դաշտի առանձնահատկությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: