21 - ամյա քույրը լոգարանում գտել է էլեկտրահարված 13- ամյա եղբորը
Հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոտիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Shamshyan.com - ը տեղեկացնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, մահացածը Դանիել Վարուժան փողոցի տներից մեկի բնակիչ, 13-ամյա Սմբատ Փ.-ն է, ըստ նախնական տեղեկությունների՝ իրենց տան լոգարանում էլեկտրահարված, անգիտակից վիճակում հայտնաբերել է 21-ամյա քույրը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Երեխան սովորում էր Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում: