ՀՀԿ-ական գյուղապետը հրաժարական է տվել
Արմավիրի մարզում հերթական ՀՀԿ-ական գյուղապետը հրաժեշտ կտա պաշտոնին:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Էջմիածնի տարածաշրջանի Հայթաղի համայնքապետ Սամվել Վարդանյանը հրաժարական է տվել: Նա իր հրաժարականի դիմումը արդեն ներկայացրել է մարզպետին, ինչից հետո արձակուրդ է գնացել:
Նշենք‚ որ ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը 2002թ-ից ղեկավարում էր համայնքը: Ինչպես արդեն հայտնել էինք‚ նա պետբյուջեի վատնման և իր կողմից արված խոշոր յուրացումների դեպքերով արդեն իսկ իր վրա էր կենտրոնացրել շատերի ուշադրությունը: Մեր տեղեկություններով՝ այդ հարցերով արդեն իսկ զբաղվում են իրավապահները և հրաժարականի գլխավոր պատճառը եղել է հենց դա: