Ինչ են քննարկել գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
Հուլիսի 13-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունն ու Արցախի Հանրապետության անվտանգության հետ կապված հարցերի լայն շրջանակ: