«Բարսելոնան» մտադիր է Կանտեի գործարքի մեջ ներառել Գոմեշին
Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է թիմ հրավիրել «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը» և ՊՍԺ-ն:
«Կապտանռնագույնները» ցանկանում են ֆրանսիացիու գործարքի մեջ ներառել Անդրե Գոմեշին: Պորտուգալացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո:
Այս մասին հայտնի է դարձել իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյին:
27-ամյա կիսապաշտպանը նույնպես դեմ չէ լոնդոնյան ակումբը լքելուն: Կանտեն նման մտադրություն ունի այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ թիմը կլքի Անտոնիո Կոնտեն, իսկ նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին իր հետ Լոնդոն կբերի իտալացի հենակետային Ժորժինյոյին: