Անժելա Սարաֆյանը ներկայացել է կապույտ թրենդային զգեստով (լուսանկարներ)
«Westworld» սերիալի հայազգի աստղ Անժելա Սարաֆյանը Լոս Անջելեսում միացել էր խոհարարական գրքի լույսընծայման առթիվ կազմակերպված միջոցառմանը:
«Farmacy Kitchen» գիրքը ոչ միայն յուրահատուկ բաղադրատոմսեր է ներկայացնում, այլեւ անդրադառնում է առողջ սննդի կարեւորությանը:
Զգեստը զարդարված էր լայն օձիքով, որը կերպարին դասական երանգներ էր հաղորդում: Անժելան հանդերձանքն ամբողջացրել էր պաստելային վարդագույն երանգի պայուսակով ու բարձրակրունկ սանդալներով:
Աստղը ձիգ հավաքել էր վարսերը ու նուրբ դիմահարդարում էր արել՝ շեշտադրելով հանդերձանքի նրբությունը: