Սարին կգլխավորի «Չելսին»
Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսիի» ղեկավարության հետ և կգլխավորի անգլիական ակումբը, հայտնում է Sky Sport Italia-ն։ Աղբյուրը նաև նշում է, որ Իտալիայի հավաքականի և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան կլինի Սարիի մարզչական շտաբում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Չելսին» ու իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խզել են պայմանագիրը: Նրա ղեկավարությամբ ակումբը 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 8-րդ անգամ՝ Անգլիայի գավաթը: Հաղթական մրցաշրջանի ընթացքում «Չելսին» սահմանեց ռեկորդ՝ Պրեմիեր լիգայի 38 խաղում տանելով 30 հաղթանակ, ակումբի համար ռեկորդային՝ 13 անընդմեջ հաղթանակ:
Անգլիական ակումբը Կոնտեին մաղթել է հաջողություն հետագա կարիերայում:
Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Չելսիում» գրավեց 5-րդ տեղը և չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Կոնտեն մտադիր է ստանալ 11 միլիոն եվրո փոխհատուցում ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար: